Ապրիլ 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի և Ատրպէյճանի ժողովուրդները արժանի են խաղաղ համակեցութեան, պատերազմ պիտի չըլլայ, խաղաղութիւն պիտի ըլլայ. Փաշինեան:

Եթե կը փակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան էջը, իսկ մենք այդ կ՛ընենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտութեամբ զբաղող կառոյցի մը գոյութիւնը. Փաշինեան՝ ԵԱՀԿ Մինսքի խումբի  մասին:

Մայիս 9-ի յաղթանակը նաև մեր յաղթանակն է, այդ յաղթանակին համար զոհուած է 300 հազար հայ. Ալեն Սիմոնեան՝ Փաշինեանի Մոսկուա այցելութեան  մասին:

Արաքչի և Ֆիտան քննարկած են Օմանի մէջ Իրանի միջուկային ծրագիրի շուրջ տեղի ունեցած բանակցութիւնները:

Ֆիտան և Ռուպիօ քննարկած են Սուրիոյ, Կազայի, Ուքրանիոյ հարցերը:

Կը ցանկամ , որ Իրան հիանալի հարուստ ազգ ըլլայ, բայց առանց միջուկային զէնքի. Թրամփ:

Ռուսաստանը և Ուքրանիան փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Մոսկուա և Ուաշինկթըն դեռ համաձայնութեան չեն եկած ռուս-ուքրանական համաձայնագիրի շուրջ. Լաւրով:

10 մլն․ անձ միացած է Թուրքիոյ ընդդիմութեան ստորագրահաւաքին. Օզել:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում