Անհրաժեշտ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՄՄերի Ներսիսյան

Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։ «Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։ Հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի՝ այս լարվածությունը վերահսկելու և զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին ու բանտարկյալներին»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում են՝ քննարկելու Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները, ԵՄ-Աֆրիկա հարաբերությունները և Արևմտյան Բալկանները: Հանդիպմանը ժամանելուն պես ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու պատերազմն Ուկրաինայում: Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան, ուստի հիմա պետք է ուժեղացնել աջակցությունը Կիևին:

ԵՄ-Պաղեստինյան Ինքնավարություն բարձր մակարդակի երկխոսությունը տեղի կունենա արտաքին հարաբերությունների գագաթնաժողովից հետո, որտեղ Եվրամիությունը պատրաստվում է հայտարարել Պաղեստինի Ինքնավարությանը ֆինանսական աջակցության ավելացման մասին՝ մոտ 1,6 միլիարդ եվրոյի եռամյա փաթեթով՝ հայտարարել է է Մերձավոր Արևելքի հարցերով եվրահանձնակատարը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում