Նախագահ Խաչատուրյանը Արգենտինայի նախագահի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

ՎՎարդան Հովսեփյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։

Պետությունների ղեկավարները քննարկել են Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու դրանց խթանման միջոցները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գործընկերության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին պատեհ պահի այցելել Հայաստան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում