Փետրուար 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստանի քայլերը ուղղուած չեն որևէ գործընկերոջ դէմ. Փոխ արտաքին գործոց նախարարը՝ Եւրամիութեան Հայաստանի անդամակցելու գործընթացի մասին:

Ատրպէյճանի մէջ սահմանափակուած է Sputnik Azerbaijan և BBC News Azərbaycanca գործակալութիւններու աշխատանքը:

Թրամփ և Փութին հեռախօսազրոյց ունեցած են Ուքրանիոյ մէջ պատերազմի դադրեցման հարցի շուրջ:

Միացեալ Նահանգներու և Ուքրանիոյ նախագահները եւս հեռախօսազրոյց ունեցած են: Զելենսքին «շատ առարկայական» որակած է Թրամփի հետ շփումը:

Քրեմլին յայտարարած է Փութինի և Թրամփի արագ հանդիպման անհրաժեշտութեան մասին:

Եւրոպացի քաղաքական գործիչները այն դիրքորոշման են, որ խաղաղ բանակցութիւնները անհնար են առանց Ուքրանիոյ և Եւրոպայի:

Ուքրանիան պատժամիջոցներ սահմանած է նախկին նախագահ Պորոշենկոյի նկատմամբ:

Գանատան երբէք 51-րդ նահանգ չըլլար. Թրիւտօ:

Միւնիխի մէջ մեքենան մխրճուած է բազմութեան մէջ. առնուազն 28 անձ տուժած է:

Սերպիոյ մէջ հակակառավարական ցոյցերը չեն դադրիր:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում