Փետրուար 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետը Փարիզ մեկնած է՝ մասնակցելու արհեստական բանականութեան նուիրուած գագաթնաժողովին:

Յարձակման համար ոչ մէկ նախադրեալ կայ. Փաշինեան:

Կողմ ենք, որ Հայաստանը և Ատրպէյճանը  խաղաղութեան պայմանագիր մշակեն, որը ճամբայ կը բանայ և «ական» չի դներ ապագայ սերունդներուն համար. Կալուզին:

Ռուսաստանի Պետական պատգամաւոր Նիկոլայ Վալուև անցանկալի անձ  յայտարարուած է  Ատրպէյճանի մէջ:

Թրամփ հաստատած է Փութինի հետ հեռախօսազրոյցը, Փեսքով ոչ հերքած, ոչ հաստատած է նախագահներուն կապը:

Թրամփի արտաքին քաղաքականութեան մէջ ի յայտ կու գան նոր ուղղութիւններ. Ռիապքով:

Մտադիր եմ Կազան գնել ու այն սեփականացնել. Թրամփ:

Ոչ ոք իրաւունք ունի Կազայի բնակիչները վտարելու իրենց հայրենիքէն. Էրտողան:

Թեհրան դէմ է Կազայի հատուածէն պաղեստինցիներու բռնի տեղահանման. Արաքչին՝ Ֆիտանին:

Միացեալ Նահանգները կարող է միայն երազել, որ ծունկի կը բերէ Իրանը. Փեզեշքիան:

Թրամփի քաղաքականութիւնը պիտի տկարացնէ  Միացեալ Նահանգները. Bloomberg:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում