Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ

ԼԼուսինե Մուրադյան

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին՝ ժամը 13։24-ին։

Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։ 

47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։ 

Սահմանվել է հերթապահություն։

Հունվարի 5-ին՝ ժամը  08։00-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ 

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ 

Ժամը 14:55-ի դրությամբ՝ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էին 137 հրշեջ-փրկարար։

Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

Դեպքի վայրում էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։

Նախնական տվյալներով՝ այրվում էր խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին։

Ժամը 19։00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման տարածքում բաց օջախներ չկան, ՓԾ ստորաբաժանումների կողմից սահմանվել է հերթապահություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում