Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձինք Հայաստան ժամանելիս

ԼԼուսինե Մուրադյան

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների մասին։

Այսպես, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։

Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ, անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ և այլ տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ: 

Արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների ուղեցույցը՝ այստեղ։

Մանրամասները ներկայացված են տեղեկատվական հոլովակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում