Հոկտեմբեր 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի կողմէն ռազմական մագլցում սկսելու վտանգներ և սպառնալիքներ այս պահուն չկան. Զինուած ուժերու գլխաւոր շտապի պետ:

Սահմանազատման միջոցով կարելի է վերադարձնել Ատրպէյճանի կողմէն գրաւեալ տարածքները. Էտուարտ Ասրեան:

Վրաստանի նախագահը կոչ ըրաւ չընդունիլ խորհրդարանի ընտրութեան արդիւնքները և փողոց դուրս գալ:

Միջազգային դիտորդները Վրաստանի ընտրութեան արդիւնքները ազատ և արդար չեն համարած. Պլինքըն:

Վրաստանի ընտրական խախտումները պէտք է լրջօրէն հետաքննուին և շտկուին. Միշել:

Մոսկուան պատրաստ է քննարկելու Վրաստանի հետ շփումները ընդլայնելու առաջարկները. Լաւրով:

Իրան երբէք չ՛ընկրկիր որևէ յարձակողի դէմ. Փեզեշքիան՝ Իսրայէլի յարձակումի մասին:

Իրաք բողոք  ներկայացուցած է  ՄԱԿ-ին ընդդէմ Իսրայէլի՝ իր օդային տարածքով Իրանը հարուածելու համար:

Քուրսքի մարզին մէջ հիւսիս-քորիական զօրքեր  տեղակայուած են. ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղար:

Եգիպտոս առաջարկեց  երկու օրուան զինադադար կնքել և 4 պատանդներ ազատ արձակել:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում