Օրը՝ 60 վայրկյանում | 26.10.2024

ԷԷլեն Պետրոսյան

Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիային Ազգային օրվա առթիվ:

Վրաստանում անցկացվում է խորհրդարանի ընտրություն: Մասնակցում է 18 քաղաքական ուժ:  Հաղորդվել է տարբեր ընտրախախտումների մասին:

Ադրբեջանը փորձում է խուսափել ԱՄՆ-ում իր լոբբիստներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց:

Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է. Աննա Էշու:

Ադրբեջանը կարող է ագրեսիայի դիմել։ Պետք է հնարավոր պատերազմը կանխենք. Բրեդ Շերման:

Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին. Իրանը հայտնել է զոհերի մասին և վստահեցրել՝ պատրաստ է համարժեք պատասխան տալ:

Իսրայելն ու ԱՄՆ-ը Թեհրանին հորդորել են չպատասխանել Իրանի վրա հարվածներին:

Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել. Իրանի ԱԳՆ:

ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի:

Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ. կա զոհ և վիրավորներ:

Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ. The New York Times:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում