Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է ներկայացվել Թուրքիայի հետ կապված կոռուպցիոն սխեմաների համար

ԳԳոհար Սարգսյան

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանք է առաջադրվել։ ԱՄՆ Պատմության մեջ առաջին անգամ քաղաքի գործող քաղաքապետը մեղադրվում է քրեական հանցագործություններ կատարելու համար: Ադամսին ընդհանուր առմամբ հինգ քրեական մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ կաշառակերության և օտարերկրյա քաղաքացուց նախընտրական քարոզարշավի համար անօրինական կերպով միջոցներ ներգրավելու համար: Լրատվամիջոցները գրում են, որ մեղադրանքներից մեկը վերաբերում է Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաներին: Ադամսի փաստաբան Ալեքս Սպիրոն մեղադրել է իշխանություններին և հայտարարել, որ Նյու Յորքի քաղաքապետը չի ընդունում մեղադրանքները:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում