ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասները

ԳԳոհար Սարգսյան

Ազգային անվտանգության ծառայության նոր, աղմկահարույց բացահայտումը՝ Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձի մասին: Այս գործով արդեն երեք մարդ է կալանավորվել, ևս 7-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Հավաքագրվել է Հայաստանի 5 քաղաքացի և Լեռնային Ղարաբաղի 2 նախկին բնակիչ՝ ամսական շուրջ 220 հազար ռուբլու դիմաց Ռուսաստանում եռամսյա հավաքներ անցնելու, ծանր զինատեսակների կիրառմանը տիրապետելու և Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու պատրվակով: Նրանք Ռուսաստանում անցել են ստուգումներ՝ քաղաքական հայացքները, առնչությունը իրավապահների հետ պարզելու համար: Գլխավոր նպատակն է եղել Հայաստանի իշխանությանը հեռացնելը:

Հանցավոր պլանի մանրամասները պարզել է Տաթև Խաչատրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում