Բաքուն պետք է հասկանա Արևմուտքի հետ շփումների ռիսկերը. Զախարովա

ԳԳոհար Սարգսյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասով Թեհրանի դիրքորոշմանը, տեղեկացրել, որ Ռուսաստանը Իրանին է փոխանցել անհրաժեշտ բոլոր պարզաբանումները: Մարիա Զախարովան հայտարարել է՝ որոշակի շրջանակներ հակառուսական քարոզչություն են ծավալում, որի նպատակն է տարաձայնություններ սերմանել Մոսկվայի և Թեհրանի ռազմավարական հարաբերություններում: Զախարովան կարծիք է հայտնել, թե դա բխում է Արևմուտքի շահերից: Նա նաև հայտարարել է՝ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին: Զախարովան շեշտել է, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնվեն ներգրավված բոլոր կողմերի շահերը: Նա հավելել է, թե ռուսական կողմը հավատարիմ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

Զախարովան մեկնաբանել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցով բանակցությունների մեկնարկը, նշել, որ դրա մեջ բացասական որևէ բան Մոսկվան չի տեսնում: Միաժամանակ, Զախարովան կարծիք է հայտնել, թե իբր Բրյուսելը կարող է լրացուցիչ լծակներ ձեռք բերել Երևանի նկատմամբ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է ռազմական և անվտանգային ոլորտներում Արևմուտք-Ադրբեջան գործակցությանը, կրկնել՝ դա չի նպաստում տարածաշրջանում կայունությանը: Նա հույս է հայտնել, որ Բաքուն հասկանում է նման շփումների ռիսկերը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում