«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանը կմեծացնի ՀՀ էներգետիկ անկախությունը

ՄՄուշեղ Իսախանյան

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանը պատրաստ կլինի հոկտեմբերին: Այժմ ընթանում են վերջին աշխատանքները: Կայանի շինարարությունը վերջին 6 տարում ձգձգվել է մի քանի անգամ, այն տեղակայված է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին մոտ: Պատերազմական գործողությունները մասամբ խոչընդոտել են այս ծրագրի կյանքի կոչմանը:

Միջազգային դոնորների աջակցությամբ Հայաստանի ամենախոշոր արևային այս կայանը կառուցվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան, համարվում է տարածաշրջանային նշանակության նախագիծ, նաև պետություն-մասնավոր գործակցության լավ օրինակ: Պետությունն այս դեպքում երաշխավորել է արտադրված էլեկտրաէներգիայի գնումը:

Ինչ կփոխի «Մասրիկ-1»-ի շահագործումը վերականգնվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում՝ Մուշեղ Իսախանյանի անդրադարձը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում