Օգոստոս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Անկախութեան մասին պատկերացումները 1990-էն յետոյ էապէս փոխուած են. վարչապետի ուղերձը:

Փութին Փաշինեանին  ներկայացուցած է  Ատրպէյճան կատարած իր այցի տպաւորութիւնները. Անոնք պայմանաւորուած  են հանդիպիլ:

Հայկական կողմը բարձր կը գնահատէ Հայաստանի ինքնիշխանութեան և տարածքային ամբողջականութեան անխախտելիութեան առնչութեամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը. Միրզոյեան՝ Արաղչիին:

Պապիկեան և Տըքոտինյին քննարկած են պաշտպանութեան բնագաւառէն ներս Հայաստան-Ֆրանսա համագործակցութեան առնչուող հարցեր:

Զելենսքին յետմահու պարգևատրեց Փարաջանովը «Ուքրանիոյ ազգային լեգենդ» մրցանակով:

Ատրպէյճան և Ուզբեքիստան դաշնակցային յարաբերութիւններու մասին համաձայնագիր  ստորագրեցին:

«Վրացական երազանքը» չի պատրաստուիր Սահմանադրութենէն հանել Եւրամիութեան և ՆԱԹՕ-ին միանալոււ մասին յօդուածը․ Քոպախիձէ

Զելենսքին Մոտիին ընդունեց. Քիևի և Նիւ Տելհիի միջև գործակցութեան 4 փաստաթուղթ  ստորագրուած է:

Իսրայէլ պէտք է զօրքերը դուրս հանէ Կազայի ամբողջ տարածքէն․ ՀԱՄԱՍ և «Իսլամական ճիհատ»:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում