2023-ին ՔԿՀ-ների վերանորոգման և վերազինման համար ծախսվել է 14 մլրդ դրամ. ինչ աշխատանք է կատարվել

ԼԼուսինե Մուրադյան

Քրեակարտարողական ծառայությունների ծրագրերի ծախսերը հաշվետու տարում կազմել են 14 միլիարդ դրամ, նախորդ տարվա համեմատությամբ ծախսերն աճել են 2,4 տոկոսով: Հատկացումների գերակշիռ մասը՝ 12 մլրդ դրամը, ուղղվել է «Քրեակատորական ծառայություններ» միջոցառմանը, որի շրջանակներում 2023-ին ՔԿՀ-ներում բարելավվել են պայմանները: Բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը:

««Արմավիր» ՔԿՀ-ում շահագործման է հանձնվել օդափոխության համակարգը, իրականացվել են խցերի, սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

«Սևան» ՔԿՀ-ում վերանորոգվել են կարանտինային և պատժախցային մասնաշենքերը: Իրականացվել են կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ:

«Աբովյան» ՔԿՀ-ում ամբողջությամբ հիմնանորոգվել է կանանց տեղամասը, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ում կառուցվել է լիովին նոր ջրահեռացման ցանց, տեղադրվել է նոր, ժամանակակից ջեռուցման կաթսա:

Ամբողջությամբ վերանորոգվել են «Արթիկ» ՔԿՀ-ի պատժախցերը, տեղադրվել է ջրամատակարարման կաթսա: Վերոնորոգման աշխատանքներ են իրականացվել «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Գորիս» ՔԿՀ-ներում»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում