Կումայրիի բաժնի քրեական հետախույզները 26-ամյա օտարերկրացու են ձերբակալել. նրա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ԼԼուսինե Մուրադյան

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ապրիլի 17-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածաքնով ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման զանգված։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է կանեփի վայրաճ թփերից՝ անձնական օգտագործման համար։

Նույն օրն իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի օտարերկրացու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կրիստալի նմանվող 2 գրամից ավելի զանգված։

Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում