Օրը՝ 60 վայրկյանում | 09.03.2024

ՄՄարիա Գաբրիելյան

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել նորակառույց բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի հետ քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց. Արարատ Միրզոյանի հարցազրույցը  թուրքական TRT World-ին:

Ադրբեջանը կրկին զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում:

ԵԽ-ում տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողով:

Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՔՀԿ ներկայացուցիչների և լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ:

Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները. Բաքվի արձագանքը Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու Թուրքիայի փոխարտգործնախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղությանը:

Եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կկարգավորվեն. Օրբան:

ՌԴ-ն կհարգի Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում. հակառակ դեպքում խաղաղություն անհնար կլինի. Էրդողան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում