Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են 502 դետալ՝ պատճառելով ավելի քան 1 մլն դրամի վնաս

ԼԼուսինե Մուրադյան

Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի՝ ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի վնաս:  

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում ստացված տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գողությունը կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել խաշթառակցի 55-ամյա և 48-ամյա երկու տղամարդու՝ իրենց 30-ամյա որդիների հետ: Չորսն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Իջևանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողոնի մի մասը գտնվում է 55-ամյա տղամարդու առանձնատան տարածքում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում