Փետրուար 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Պայթում՝ Երևանի Նոր Արէշ թաղամասին մէջ. առնուազն կայ 2 զոհ և 2 վիրաւոր:

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցած են Պաքուի մէջ պահուող բոլոր հայերուն, ինչպէս նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներուն:

Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալութիւնը 1 միլիոն տոլարի լրացուցիչ աջակցութիւն տրամադրած է Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուածներուն:

Չեխիոյ Արտաքին գործոց նախարարութիւնը հաստատած է Հայաստան-Ատրպէյճան սահմանին Չեխիոյ քաղաքացիի ձերբակալման լուրը:

Վրաստանի յատուկ ծառայութիւնները կանխած են Ուքրանիայէն Ռուսաստան պայթուցիկ նիւթերով բեռի տեղափոխութիւնը:

Զելենսքին մտադիր է պաշտօնանկ ընել Ուքրանիոյ Զինուած ուժերու գլխաւոր հրամանատարը:

Իսրայէլ չի համաձայնիր ՀԱՄԱՍ-ի հետ որևէ գործարքի. Նեթանիահու:

Ամերիկան և Մեծ Բրիտանիան 15 օդային հարուածներ հասուցած են Եմէնի մէջ հութիներու դիրքերուն:

Իրաքի և Սուրիոյ մէջ  հարուածներու ժամանակ Միացեալ Նահանգները խոցած է 85 թիրախներէն 84-ը:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում