Վաղարշապատի ոստիկանները մեթամֆետամին, մարիխուանա և հուշանվեր թղթադրամներ են հայտնաբերել

ԼԼուսինե Մուրադյան

Հունվարի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 37 տարեկան 2 տղամարդու։ Խուզարկությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինով փաթեթ, իսկ պայուսակում՝ սպիտակ փոշենման հետքերով պլաստմասե 3 խողովակ, ապակե սրվակով ռետինե խողովակ և տարբեր անվանական արժեքներով 12 հուշանվեր թղթադրամ։

Էջմիածինցի տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
32-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են 2000 և 5000 անվանական արժեքով 3 հուշանվեր թղթադրամ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հունվարի 30-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանների ստուգողական այցելության ընթացքում 32-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է ներկայացնել այն: 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա իրավապահներին է ներկայացրել շուրջ 79 գրամ մարիխուանայով փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում