Յունուար 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. աևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ֆրանսայի Սենատը Հայաստանին աջակցող և Ատրպէյճանի նկատմամբ պատիժներ պահանջող բանաձևը ընդունեց։

Ի պատասխան Սենատի բանաձևին՝ Պաքուի մէջ կոչ ըրած են Քորսիքայի անկախութեան ճանաչման հարցը բարձրացնել:

Դեսպան Յարութիւնեանը Կալուզինի հետ հանդիպման մտահոգութիւն յատնած է Պաքուի վերջին յայտարարութիւններուն վերաբերեալ:

Ատրպէյճանը պատրաստ է Ռուսաստանի միջնորդութեամբ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու. Լաւրով:

Եռակողմ համաձայնութիւններուն մէջ երբէք խօսք չէ եղած «Զանգեզուրի միջանցքի» մասին. Լաւրով:

Լաւրով Հայաստանը մեղադրած է ապաշրջափակման գործընթացին մէջ նոր պահանջներ առաջադրելու համար:

«Իրանի անվտանգութիւնը Փաքիստանի անվտանգութիւնն է»,- Փաքիստանի Արտաքին գործոց նախարարը` Ապտոլահիանի հետ հեռախօսազրոյցի ատեն:

Աւելի ուշ Փաքիստան հրթիռակոծեց Իրանը. կան զոհեր և վիրաւորներ:

Ուքրանիան և Ռուսաստանը փոխադարձ հարուածներ հասցուցած են:

Միացեալ Նահանգներ և Մեծ Բրիտանիա Եմէնի տարածքը հարուածած են։

Հեղցինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում