Ջրային պարեկներն ավտոմեքենայում առանց ակցիզային դրոշմանիշների խմիչք են հայտնաբերել

ԼԼուսինե Մուրադյան

Դեկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հանգստյան գոտիներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահում նկատել են պարկերով խմիչք, որոնք առանց ակցիզային դրոշմանիշների էին: Պարզվել է նաև, որ մեքենան Ճանապարհային ոստիկանության կողմից հետախուզման մեջ է:

Վարդենիսցի 29-ամյա վարորդը բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել ևս մի քանի պարկ առանց ակցիզային դրոշմանիշների խմիչք: Նա հայտնել է, որ խմիչքը ձեռք է բերել մայրաքաղաքում՝ անծանոթ անձից՝ Վարդենիսի իր խանութում վաճառելու նպատակով։

Մեքենան, խմիչքով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում