Գյումրիի մաքսատան պահպանության տարածքում կայանման թանկացման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԱնժելիկա Ժամհարյան

Պետեկամուտների կոմիտեն առաջարկում է Գյումրիի մաքսատան տարածքում եռապատկել մեքենաների կայանման վճարը: Հիմնավորում է, որ առկա 2900 կայանատեղից՝ 50 տոկոսը զբաղեցված է. ներկրված մեքենաները առանց մաքսազերծման ժամանակավոր պահպանման տարածքում մնում են մի քանի ամիս: Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն պատգամավորները առաջարկել են վերանայել 5000 դրամ օրավարձը, որը կարող է խնդիրներ առաջացնել բիզնեսի համար: Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև օնլայն տաքսիների օպերատորների համար տարեկան 1 մլն դրամ տուրք սահմանելու օրինագիծը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում