Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է Do It My Way երգը: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիցցայում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանը ներկայացնող աղջիկները փայլել էին կարմիր գորգին:













