Հոկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճան կրակած է Նորաբակի մէջ տեղակայուած հայկական դիրքերուն՝ սնունդ մատակարարող մեքենայի ուղղութեամբ. Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւն:

Եւրոպական խորհրդարանը Ատրպէյճանը դատապարտող բանաձև ընդունեց։

Բակօ Սահակեանը, Արկադի Ղուկասեանը, Դաւիթ Իշխանեանը Ատրպէյճանի մէջ 4 ամիսով կալանաւորուած են: Արայիկ Յարութիւնեանին դէմ քրէական գործ յարուցուած է 9 յօդուածով:

Ատրպէյճան չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ. Միշէլ:

Գերմանիան հաւատարիմ է Հայաստանի և Ատրպէյճանի միջև կայուն խաղաղութեան հաստատման. Շոլց:

Պորէլ յոյս յայտնած է, որ Հայաստանի և Ատրպէյճանի ղեկավարները կը կարողանան հանդիպիլ Պրիւքսէլի մէջ:

Եւրամիութիւնը Հայաստանին աւելի քան 25 մլն․ եւրօ օգնութիւն կը յատկացնէ. Ֆոն տէր Լէյէն:

Ճափոնը աջակցութեան ծրագիր կը ներկայացնէ Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուածներուն համար:

Գերմանիոյ վարչապետը Ալիևին յայտնած է ռազմական ուժի կիրառման անընդունելիութեան մասին:

Իրան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ատրպէյճանի միջև խնդիրներու և հակասութիւններու վերացման. Ռայիսի:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում