Օրը՝ 60 վայրկյանում | 21.09.2023

ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Եվլախում. ղարաբաղյան կողմի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել:

Ադրբեջանը խախտել է սեպտեմբերի 20-ի պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:

Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների մահվան կապակցությամբ:

Ձերբակալվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան գործով կասկածյալները:

Խաղաղապահները սնունդ ու կացարան են տրամադրել 5000 քաղաքացու:

ԼՂ էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել:

Միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի ԼՂ-ի ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով. Միրզոյան:

Միացյալ Նահանգներն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը. Բլինքեն:

Թուրքիայի ՊՆ-ն աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում