Սեպտեմբեր 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Խորապէս անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի  մարդասիրական իրավիճակի վատթարացմամբ. Պետական քարտուղարութիւն:

Աշխարհը այլևս չի կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղի մէջ Ալիևի էթնիկ զտումներու նախագիծին վրայ. Անն-Լորենս Փեթէլ:

Կ՛աղօթեմ հայ ռազմագերիներու և անհետ կորսուածներու վերադարձին համար. Ատամ Շիֆ:

Պաքուի վարչակազմը Լեռնային Ղարաբաղի  հայերուն կ՛առաջարկէ ոչ իրատեսական գործարք՝ անվերապահ ենթարկում կամ աքսոր․ Le Monde:

Եւրամիութիւնը խորապէս համոզուած է, որ Լաչինի միջանցքը պէտք է ապաշրջափակուի. Նախարարներու կոմիտէի յայտարարութիւնը:

Ատրպէյճանի գործողութիւնները ընդդէմ Լեռնային Ղարաբաղի կը հակասեն Եւրոպայի խորհուրդի սկզբունքներուն և արժէքներուն. Արման Խաչատրեան:

Ատրպէյճանը կ՛ուզէ խաբել միջազգային հանրութիւնը՝ յայտարարելով, որ Լաչինի միջանցքը արգելափակուած չէ. Մարուքեան:

Խաղաղութեան պայմանագրի մօտ 70 տոկոսը պատրաստ է. Հիքմէթ Հաճիև:

Ռուստեմ Ումերով նշանակուած է Ուքրանիոյ Պաշտպանութեան նախարար:

Պուլկարիոյ, Թուրքիոյ և Յունաստանի մէջ յորդառատ անձրևներուն պատճառով կան զոհեր և անհետ կորածներ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում