Վարչապետն այցելել է Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց

ԷԷլեն Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն երրորդ անգամ այցելել է Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց:

 
«Մինչ այդ այստեղ եղել եմ շինարարական աշխատանքների ընթացքում:

Մոդուլային շենքը կառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Դպրոցի կառուցման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 743 մլն դրամ: Նոր գույքով համալրելու նպատակով է հատկացվել է 18,6 մլն դրամ:

 

Դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար»,- գրել է վարչապետը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում