Ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ Հայաստանում նախատեսվում է 81 կմ ճանապարհի հիմնանորոգում կատարել, որից 25,6-ը՝ միջպետական նշանակության, 42,5-ը՝ հանրապետական, 12,9-ը՝ տեղական նշանակության է: Ամբողջ նախագիծը 8 միլիարդ 972 միլիոն դրամ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքները մանրամասն ներկայացրեց՝ նշելով, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է:

«Ընդ որում՝ դեռ աշխատանքներն ավարտված  չեն, աշխատանքի մի մասն է արված, բայց այն ծավալի աշխատանք կա արդեն արված, որ երթևեկողները, Գորիսում, նաև Կապանում մեր հայրենակիցները խոսում էին ճանապարհին ժամանակի կրճատման մասին, որ նրանք ծախսում են Երևան և հակառակ ուղղությամբ գալու և գնալու համար»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում