Երևանում աղբատար մեքենաների թիվն ավելացել է

ԳԳոհար Սարգսյան

Արամ Գևորգյան («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վարորդ) - Ավելի հարմար ա, ավելի ույուտ ա, կոմֆորտնի լավ ա, էլի: Ոչ մի դժվարություն չի առաջացնում, հարմար ա վարելը:

Արամ Գևորգյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի 4 նոր մեքենաներից մեկի վարորդն է. «ՄԱԶ» մակնիշի մեքենաները քաղաքապետարանը մոտ մեկ շաբաթ առաջ է շահագործման հանձնել: Նախորդ մեքենաներից ևս գոհ են եղել, սակայն ժամանակի ընթացքում լրացման անհրաժեշտություն է առաջացել.

Աշոտ Խառատյան («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակից) - 5 տարի ա՝ աշխատում են, նորմալ ձևով աշխատել են, թազա մեքենաներ ստացանք և բոլորս էլ ավելի հպարտ աշխատում ենք:

Շաբաթներ առաջ մայրաքաղաքի բնակիչները բողոքում էին աղբահանության վիճակից: Քաղաքապետարանից պարզաբանել էին՝ պատճառն անսարք մեքենաներն են:

Բագրատ Աղաջանյան («Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն) - 19 թվականի մեքենաներ են, արդեն իրենք երաշխիքներից դուրս են եկել: Այս պահի դրությամբ խնդիրը լիովին լուծված է, չունենք աղբահանության հետ կապված խնդիր:

Աղբահանության խնդիրը սուր է երեկոյան ժամերին, հատկապես կենտրոնական՝ Կողբացու, Աբովյան, Պուշկինի, Փարպեցու փողոցներում: Պատճառը, ըստ Բագրատ Աղաջանյանի, վարորդների անհանդուրժող վերաբերմունքն է. չեն զիջում աղբատար մեքենաներին: Աղբի կուտակման մյուս պատճառը շատ քաղաքացիների ոչ պատշաճ վարքն է.

Բագրատ Աղաջանյան - Երբ որ շրջայց ենք կատարում, տեսնում ենք դատարկ աղբաման, բայց աղբամանի կողքերը սև ցելոֆանով կույտեր, ուղղակի բերում են, չեն գցում աղբամանի մեջ, թողնում են գետնին ու հեռանում են:

Արդեն 57 աղբատար մեքենայի շնորհիվ կունենանք լիարժեք մաքուր քաղաք՝ վստահեցնում է Աղաջանյանը: Նոր մեքենաներից յուրաքանչյուրը սպասարկում է մոտ 80-100 աղբաման: Մոտ 49 միլիոն դրամ արժողությամբ «ՄԱԶ» մակնիշի այս մեքենաները ունեն 2 տարվա երաշխիք: Բավարար է նաև մաքրություն ապահովող աշխատակիցների թիվը:

Բագրատ Աղաջանյան - Աշխատակիցների թվի հետ կապված խնդիր չունենք: Այս պահի դրությամբ 495 Երևան քաղաքը մաքրող մաքրուհիներ ունենք:

Աղբահանությունն իրականացվում է երկու հերթափոխով՝ ցերեկային և գիշերային, երբեմն նույն տեղամասում երկու անգամ: Ամեն օր աղբավայր է տեղափոխվում 150-180 տոննա աղբ:

Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում