Օգոստոս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Լեռնային Ղարաբաղ  ուղարկուող բեռնատարներուն մէկ բեռնատար եւս միացաւ․ մարդասիրական  օգնութիւնը եկած է Ֆրանսայէն:

Կարմիր խաչի ուղեկցութեամբ 10 բուժառու ուղեկցողներու հետ Լեռնային Ղարաբաղէն Հայաստան  տեղափոխուած է :

Լեռնային Ղարաբաղի  հակամարտութիւնը միջազգային հանրութեան համար առիթ է՝ նորարարական լուծում մշակելու ցեղասպանութիւնը կանխելու ուղղութեամբ․ Արայիկ Յարութիւնեան:

Առանց իրավիճակի արմատական փոփոխութիւններու՝ Լեռնային Ղարաբաղի հայերուն  քանի մը շաբաթէն ոչնչացում կը սպառնայ․ Լուիս Մորենօ Օքամփօ:

Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրայ, որ ան դադրեցնէ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ Ամերիկայի սենաթոր:

Խաղաղութեան վերաբերեալ Երևանի և Պաքուի ազդակները չեն նշանակեր, որ անոնք համաձայն են որևէ պայմանի․ Զայցև:

Ժնևի մէջ ՄԱԿ-ի գրասենեակը մտահոգութիւն յայտնեց Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցութեամբ:

Հարաւային Կովկասի մէջ  այժմ հնարաւոր է տևական խաղաղութիւն և կայունութիւն հաստատել․ Էրտողան:

Մերձմոսկովեան Սերգիև Պասատի գործարաններէն մէկուն մէջ պայթում եղած է , կան տուժածնմեր։

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում