ՀՀայկ Նավասարդյան

Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ կգողանա Telegram-ի ձեր հաշիվը․ ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ կգողանա Telegram-ի ձեր հաշիվը․ ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

 

ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ հարձակումների նոր ալիք է Telegram հավելվածի վրա:

 
«Եթե դուք նամակ եք ստանում թեկուզ ձեզ ծանոթ օգտատերից, որով նա խնդրում է ինչ-որ տեղ քվեարկել իր օգտին, և եթե դուք որոշում եք օգնել նրան, ապա երկրորդ քայլով նա խնդրում է ձեր հեռախոսահամարը, որից հետո ուղարկում է հաստատման կոդը՝ իբրև թե ձեր ձայնը գրանցելու համար:
 

Իսկ իրականում դուք հաքերին եք ուղարկում ձեր Telegram-ի մուտքի վերականգնման կոդը: Եթե անեք այն ամենը, ինչը պահանջվում է, ապա հաքերը հեշտությամբ գողանում է ձեր հաշիվը: Նման իրավիճակից զերծ մնալու համար անհրաժեշտ է միացնել երկգործոնային պաշտպանություն:

 

Կարևոր է սոցիալական հարթակում հասանելիություն չտալ բանկային քարտի տվյալներին, էլփոստին, ինչպես նաև երբեք չտրամադրել հեռախոսահամարին եկած ստուգիչ կոդը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում