ԳԳոհար Սարգսյան

Մշակվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց

Մշակվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների վերհանման և նրանց պահանջների բավարարման միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումն իրականացվում է ինքնագնահատման, ինչպես նաև ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, առարկայական մեթոդական միավորման նախագահի դիտարկումների և դասալսումների միջոցով: Գնահատումն իրականացվում է ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման ենթակա են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորման ենթակա բոլոր ուսուցիչները:

Ինքնագնահատման նպատակով ուսուցիչները լրացնում են հարցաթերթ, որն ունի հետևյալ կառուցվածքը՝

  1. հարցման ժամանակը.
  2. հարցման նպատակը.
  3. ում կողմից է իրականացվում.
  4. հարցերի (բաց և փակ) շարադրումը՝ ըստ բովանդակության բաժինների հաջորդականության.
  5. տվյալներ հարցմանը մասնակցողի վերաբերյալ.
  6. առաջարկություններ հարցմանը մասնակցողի կողմից:

Հարցերը հիմնականում վերաբերում են ուսուցման կառավարման համակարգերին, մանկավարժների և սովորողների իրավունքներին, դասավանդման մեթոդաբանությանը, աշակերտների տարիքային առանձնահատկություններին, տարակարգի շնորհման, ատեստավորման ընթացակարգերին, ներառական կրթության կազմակերպմանը և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում