ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության շենքի մոտից ակցիա իրականացնող քաղաքացիներ են բերման ենթարկվել. ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության բաժիններ

Կառավարության շենքի մոտից ակցիա իրականացնող քաղաքացիներ են բերման ենթարկվել. ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել` կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ: Ակցիայի որոշ մասնակիցներ բերման են ենթարկվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում