ԼԼիլիթ Ասատրյան

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին` ժամը 23։40-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Բ․, ծնված 1951 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ), բախվել հողաթմբին և կողաշրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին և ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1957 թ.), տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում