ԼԼիլիթ Ասատրյան

Համահայկական խաղեր. հայտնի են սպորտային-պարահանդեսային պարերի մրցաշարի արդյունքները

Համահայկական խաղեր. հայտնի են սպորտային-պարահանդեսային պարերի մրցաշարի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Համահայկական խաղերում մեդալների խաղարկումը սկսված է:

Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին օրը՝ օգոստոսի 6-ին, Գյումրու Սև բերդ ամրոցում անցկացվել է սպորտային-պարահանդեսային պարերի մրցույթը:

Մրցումներին մասնակցել են 5 երկրի 12 քաղաքի 180 մասնակիցներ: Լավագույն 5-յակում հայկական 4 քաղաքի թիմեր են:

Ըստ արդյունքների՝ առաջատարը Գյումրի քաղաքի թիմն է, որը նվաճել է 15 ոսկե, 8 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

2-րդ տեղում Երևանն է՝ 13 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ:

3-րդ տեղում Թեհրանն է՝ 3 ոսկե, 7 արծաթե, 6 բրոնզե մեդալ:

4-րդ տեղում Էջմիածինն է՝ 2 ոսկե, 9 արծաթե, 7 բրոնզե մեդալ:

Հնգյակը եզրափակում է Փարաքարը` մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Ծրագրում ընդգրկված են եղել սամբա, չաչա, ռումբա, ջայֆ, դանդաղ և արագ վալս, ֆոկստրոտ պարերը։

Մրցույթի բացմանը կատարումներով հանդես են եկել երգիչներ Սիբիլը, Անահիտ Սահակյանը, Հրաչյա Սաֆարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում