ՀՀայկ Նավասարդյան

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ 

Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հատկապես կարևորելով երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում։

ՆԳ նախարարը անդրադարձել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով իրականացվող արդյունավետ համագործակցությանը:

Վահե Ղազարյանը ներկայացրել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կարևոր է համարել միջազգային գործընկերների դերը։

Ֆան Յուն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը, առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում