ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Կարմիրգյուղի տներից մեկի տանիքում. այրվել են փայտե կառուցատարրերը

Հրդեհ Կարմիրգյուղի տներից մեկի տանիքում. այրվել են փայտե կառուցատարրերը

Օգոստոսի 5-ին` ժամը 02։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիրգյուղ գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։41-ին, մարվել՝ 04։07-ին: Այրվել են երկհարկանի տան (ընդհանուր մոտ 150 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 140 քմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում