ԴԴիանա Գասպարյան

Վրաստանի իշխանությունների հրապարակած զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ

Վրաստանի իշխանությունների հրապարակած զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

 
Հիշեցնենք՝ հինգշաբթի Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանք է սկսվել, որի հետևանքով  վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ 
 
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում