ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Եղվարդի խճուղում․ տուժածը հոսպիտալացվել է

ՃՏՊ Եղվարդի խճուղում․ տուժածը հոսպիտալացվել է

Օգոստոսի 3-ին` ժամը 01:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստաընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz C (վարորդ` Գ. Ա., ծնված 1987 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Տ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ․ Ա․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes-Benz C մակնիշի ավտոմեքենայյի գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում