ԳԳոհար Սարգսյան

ԱՍՀ նախարարությունում քննարկել են անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող բարեփոխումները

ԱՍՀ նախարարությունում քննարկել են անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։ 

 

Նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։

 

Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է դրանց նպատակներին, դրանց իրականացման ժամկետներին, ընթացակարգերին և այլն։ Նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է ծայրահեղ աղքատ ընտանիքների աղքատության շեմի հաղթահարմանը։

 

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը։

 

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում