ԿԸՀ-ն հրապարակել է Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

Վագիֆ Խաչատրյանի դուստրը պատմել է՝ ինչպես են ադրբեջանցիները հորն առևանգել

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հոր մասին տեղեկություն չունեն, նրա հետ չեն կարողացել կապ հաստատել: Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով:

Վերա Խաչատրյանը Քաշաթաղի շրջանից է տեղահանվել, ապրում է Ջերմուկում: Նա ասել է, որ հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան՝ սրտի շտապ վիրահատության:

«Ուղեկցում էր քույրս: Երբ որ մոտեցել են Հակարիի կամրջին, պետք էր անցնեին անցակետը, այնտեղ բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրին հորս անձնագիրը, այլևս հետ չտվեցին, ասացին, որ պետք է գնաք սենյակ, բժիշկը պետք է հետազոտի ձեզ: Այնուհետև ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնաք: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն պապային, երբ ԿԽՄԿ աշխատակիցներից մեկը դիմադրում էր, որ պապային չտանեն, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Ու այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս առևանգել են»,- պատմել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

Վերա Խաչատրյանը նաև ասել է, որ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել իր հորը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. «Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել: Հարգելինե՛րս, դա կեղծ լուր է»:

Վերա Խաչատրյանը դիմել է նաև ՄԱԿ-ին. «Ես խնդրում եմ տեղեկություն բերել հայրիկիցս, չգիտեմ, ինչ-որ կերպ օգնել: Չէ՞ որ դա այնպիսի մի կազմակերպություն է, որ ամբողջ աշխարհով իր լծակներն ունի: Եթե մեր հանրապետությունում կա այդ կազմակերպությունը, նաև իր պարտավորվածությունն ունի»:

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: 

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Ինչո՞ւ պետք է լրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը պահենք. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի դրույթի մասին

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

ՌԴ սահմանապահներին շնորհակալ ենք այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց եկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրա. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից. Փաշինյանը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

Ես հնարավոր չեմ համարում այդ օրենքի չեղարկումը. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում