ԼԼիլիթ Ասատրյան

Պարզվում են Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հանգամանքները

Պարզվում են Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հանգամանքները

2023 թ․ հուլիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի, մոտ միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի կողմից վարած «Գազ–53» մակնիշի ավտոմեքենաները։

Հնարավոր է սա 2 մարդ and ճանապարհ նկարն է

Վթարի հետևանքով «Գազ–53»-ի վարորդը և «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի 17 ուղևորներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:

 
Հնարավոր է սա արտաճանապարհային մեքենա, ջիպ and տեքստ նկարն է

 

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 26.07.2023 թ. ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել է վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։
 

Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում է լինել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։

 

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ են կատարվում դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու, տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում