ԼԼուսինե Մուրադյան

Ֆինանսների նախարարն ԱԶԲ հայաստանյան գրասենյակի՝ պաշտոնավարումն ավարտող և նորանշանակ տնօրենների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Ֆինանսների նախարարն ԱԶԲ հայաստանյան գրասենյակի՝ պաշտոնավարումն ավարտող և նորանշանակ տնօրենների հետ քննարկել է համատեղ ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է պաշտոնավարումը, և գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերթին:

 

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության և սերտ համագործակցության համար՝ Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել Պաոլո Սպանտիգատիին իր հետագա նախաձեռնություններում:

 

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է Դոնալդ Լամբերթին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ և վստահություն է հայտնել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվելիք ծրագրերի թիվը կընդլայնվի:

 

Դոնալդ Լամբերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱԶԲ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև անդրադարձել դրանց իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում