ԼԼուսինե Մուրադյան

Հուլիսի 20-21-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի նորմայից բարձր

Հուլիսի 20-21-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի նորմայից բարձր

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 20-21-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ը, 24-25-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-22-ի, 24-25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում