ԼԼիլիթ Ասատրյան

Ստեփանակերտում տրանսպորտային միայն երկու երթուղի է աշխատում. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Ստեփանակերտում տրանսպորտային միայն երկու երթուղի է աշխատում. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղուց, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը: Այդ մասին ասված է ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում:

 

«Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:

 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում