ԼԼուսինե Մուրադյան

Քեթիի լեռնանցքով անցնող 1.8 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է

Քեթիի լեռնանցքով անցնող 1.8 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ 143+300 հատվածը։ 1.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում։ Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։
 
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում