Յուլիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի զինուած ուժերը կրակած են Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերու ուղղութեամբ:

Լեռնային Ղարաբաղի մէջ սկիզբ առած համաժողովրդական շարժումը այսօրուընէ կը ծաւալուի նաև Հայաստանի մէջ․ պետական նախարար:

Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանը Ատրպէյճանին կրկին պարտաւորեցուց ապահովել ՝ Լաչինի միջանցքով ծանր հիւանդներու տեղաշարժը:

Ատրպէյճան Ուքրանիոյ աւելի քան 7,5 միլիոն տոլարի մարդասիրական օգնութիւն կը տրամադրէ։

Իրանի և Ռուսաստանի միջև ելեկտրականութեան ցանցերը պիտի անցնին Հայաստանի, Վրաստանի և Ատրպէյճանի տարածքներով. Մեհրապիան:

Ղրիմի կամուրջին 2 պայթում եղած է, կայ 2 զոհ:

Ղրիմի կամուրջն աւելորդ կառոյց է. Ուքրանիոյ Պաշտպանութեան նախարարութիւն:

Հացահատիկի գործարքը դադարեցուած է. Փեսքով:

Փութին հայելային պատասխանը հաւանական համարեց Ուքրանիոյ Զինուած ուժերու կողմէն քասէթային արկերու կիրառման:

Ուքրանիոյ արևելքը ծանր մարտեր են. Մալիար:

Պայտըն հաւանութիւն տուած է ուքրանացի օդաչուներուն F-16 կործանիչներ շահագործելու ուսուցման. Սըլիվըն:

Անգարան կ՛աջակցի ՆԱԹՕ-ի ընդլայնման. Ալթուն:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում