Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Զորակոչիկների իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում

Զորակոչիկների իրավունքները՝ Պաշտպանի ուշադրության կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 17-ին, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

Այցն իրականացվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ համատեղ: Նպատակն էր տեղում դիտարկել ամառային զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի և զորակոչիկների հետ:

«Որպես զինված ուժերի նկատմամբ արտաքին վերահսկողություն իրականացնող մարմիններ՝ հնարավորություն ունենք լուծելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերը: Այս համատեքստում կարևորում եմ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Մանասյանը:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչի կազմակերպման պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին: 

Անահիտ Մանասյանը հատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին, անձնակազմի հետ քննարկել զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, արձանագրել բուժանձնակազմի բարձրացրած խնդիրներն ու նրանց առաջարկները:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում Պաշտպանը քննարկել է նրանց առողջական վիճակի հետ կապված հարցեր, անդրադարձել նրանց բարոյահոգեբանական վիճակին, զորակոչիկներին հետաքրքրող հարցերին:

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում են: Անահիտ Մանասյանը դիմել է նաև իրենց որդիների վիճակահանության գործընթացին ուղիղ հեռարձակմամբ հետևող ծնողներին և վստահեցրել, որ հնարավոր խնդիրների առկայության դեպքում Պաշտպանի և աշխատակազմի արձագանքը լինելու է արագ:

Այցի արդյունքներն ամփոփվելու են և առաջարկներ են ներկայացվելու պետական մարմիններին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում