Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ԼԼուսինե Մուրադյան

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի ուղեանցի հիմնանորոգումը

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի ուղեանցի հիմնանորոգումը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան, Խորենացու փողոցներում, հիմնանորոգվում է նաև Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացու փողոց-Կոմիտաս վարդապետի հրապարակ հատվածում գտնվող ուղեանցը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը 6.1 կմ է։ Բոլոր տեղամասերում ներկայում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կատարվում են մայթերի սալարկման, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման և այլ աշխատանքներ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն օրերս Լոռու մարզ կատարած այցելության ընթացքում եղել է նաև Վանաձորում և ծանոթացել տարվող աշխատանքների ընթացքին։ Կապալառու կազմակերպություններին հանձնարարվել է շինաշխատանքները կատարել որակով, և քանի որ շինարարությունն ընթանում է երթևեկությանը զուգահեռ, աշխատանքները կազմակերպելիս անել առավելագույնը՝ երթևեկությանը հնարավորինս քիչ խոչընդոտելու համար։
 
Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում